Բաժիններ՝

Հնդկաստանում անոմալ շոգերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 750-ը

Հնդկական NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հնդկաստանի հարավային նահանգներում անոմալ շոգերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 750-ը: Նրանցից 551-ը բաժին են ընկել Անդհրա-Պրադեշ նահանգին, ուր մահացությունների մեծ մասը գրանցվել է վերջին 4 օրվա ընթացքում:

Տելանգանա նահանգում շոգի պատճառով մահացել է մոտ 200 մարդ, ևս 36 մարդ մահացել է Օրիսա ու Արևմտյան Բենգալիա նահանգներում: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կշարունակի աճել:

Հնդկաստանի իշխանությունները շոգից տուժած նահանգների բնակիչներին խորհուրդ են տվել պահպանել զգուշավորության միջոցները և փորձել չհայտնվել փողոցում: Տարվա այս ժամանակահատվածում Հնդկաստանի տարածքի մեծ մասի համար սովորական է ավելի քան 40 աստիճանի տաքությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս