Բաժիններ՝

Լեհաստանի ԿԸՀ-ը հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական արդյունքները

117020Polskie Radio-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի ԿԸՀ-ը հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական արդյունքները, որն անցկացվել է մայիսի 24-ին:

Դրանց համաձայն՝ հաղթել է ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան: Նրա օգտին քվեարկել է լեհերի 51.55 տոկոսը: Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հավաքել է քվեների 48.45 տոկոսը:

Անջեյ Դուդան ստացել է 8.630.627 քվե, իսկ Կոմորովսկին՝ 8.112.311 քվե: Ընդդիմադիր թեկնածուն գործող նախագահին գերազանցել է 518.316 քվեով: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակցության ցուցանիշը կազմել է 55.34 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս