Բաժիններ՝

«Իսլամական պետությունը» պլանավորում է միջուկային զենք ստանալ Պակիստանից. մամուլ

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» կազմակերպությունը քարոզչական միջոցներով հայտարարություն է տարածել, որ առաջիկա 12 ամսում տեսականորեն կարող է միջուկային զենք ստանալ Պակիստանից:

Ընդգծվում է, որ ԻՊ-ն իր բանկային հաշվեհամարի վրա ունի միլիարդավոր դոլարներ, ինչը նրան հնարավորություն է ընձեռում կոռումպացված պաշտոնյաներին մոտ կանգնած մարդկանց միջոցով Պակիստանից գնել միջուկային զենք:

Բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին կարծում է, որ նման սցենարը ներկայումս ավելի հավանական է թվում, քան մեկ տարի առաջ, և, որ այդ սցենարը կլինի աշխարհի երկրների հետախուզությունների համար ամենամեծ սարսափը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031