Բաժիններ՝

Չինական Snow Beer-ը ճանաչվել է աշխարհի ամենահանրաճանաչ գարեջուր

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ չինական Snow Beer գարեջուրը ճանաչվել է աշխարհի ամենատարածված գարեջուր: Այս մասին է վկայել Euromonitor հետազոտական ընկերության փորձագետների կազմած վարկանիշային աղյուսակը:

Դրանում երկրորդ տեղը զբաղեցրել է չինական մեկ այլ գարեջուր՝ Tsingtao-ն, իսկ երրորդ տեղը բաժին է ընկել ամերիկյան Bud Light գարեջրին: Euromonitor-ի մասնագետները ցուցակը կազմելիս հենվել են գլոբալ շուկայում արտադրողներին պատկանող բաժնեմասերի մասին տվյալների վրա:

Դրանով իսկ Snow Beer-ի մասնաբաժինը կազմել է 5.4 տոկոս, Tsingtao-ի ցուցանիշը կազմել է 2.8 տոկոս, իսկ Bud Light-ի դեպքում՝ 2.5 տոկոս: Լավագույն տասնյակում հայտնվել են նաև Budweiser-ը (ԱՄՆ), Skol-ը (Բրազիլիա), Yanjing-ը (Չինաստան), Heineken-ը (Նիդերլանդներ), Harbin-ը (Չինաստան), Brahma-ն (Բրազիլիա), Coors Light-ը (ԱՄՆ):

Ցուցակում տեղ գտած եվրոպական միակ ներկայացուցչի (Heineken) բաժնեմասը շուկայում կազմել է 1.5 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս