Հովհաննես Մանուկյանը՝ համաներման մասին
Լրագրողներն այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեցին՝ արդյոք մտահոգիչ չէ՞ կալանավորված անձանց թիվը և նման պայմաններում նպատակահարմար չէ՞ համաներում հայտարարելը:
Հովհաննես Մանուկյանն ասաց, որ եթե նույնիսկ թիվն աճման դինամիկա չուներ, դա մտահոգիչ է: «Ինչքան քիչ լինեն կալանավորված անձինք և դատապարտյալները՝ այնքան լավ: Բայց պիտի հաշվի առնենք, որ սա դինամիկ փոխվող վիճակագրություն է, և պիտի ասեմ, որ եթե ընդհանուր համեմատենք թեկուզ մեր հերևան երկրների հետ, Հայասանում դատապարտայլների և կալանավորների թիվը այդքան բարձր չէ»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:
Հովհաննես Մանուկյանն ասաց, որ համաներումը չի կարելի օգտագործել որպես գործիք բեռնաթափման համար: «Համաներման նպատակը միայն դա չէ: Եթե մենք սկսենք համաներումներ կիրառել՝ զուտ քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու համար, մենք հետագայում շատ ուրիշ պրոբլեմներ կունենանք. երկրում քրեածին վիճակը կարող է վատանալ: Այդ իսկ պատճառով ես այդ երկու երևույթները չէի կապի իրար հետ: Իսկ համաներում կլինի՞, թե՞ ոչ, դուք ինքներդ գիտեք, որ դա Հանրապեության նախագահի իրավասությունն է: Իսկ որպես ինստիտուտ, ես ձեզ ասեմ իմ կարծիքը նաև որպես իրավաբան, ես կարծում եմ, որ պայմանական վաղակետ ազատման ինստիտուտը՝ որպես իրավական գործիք, շատ ավելի արդյունավետ գործիք է, քան համաներումը»
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության՝ 01.04.2014-01.04.2015թթ. աշխատանքների վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2015թ. ապրիլի 30-ի դրությամբ՝ պահվում է 3934 անձ (2014թ. մայիսի 1-ի դրությամբ պահվել է 3913 անձ): Նրանցից 1220-ը կալանավորված անձինք են, 2814-ը՝ դատապարտյալ: (2014թ. մայիսի 1-ի դրությամբ կալանավորված անձանց թիվը եղել է 1046, դատապարտյալներինը՝ 2867):