Նոր մանրամասներ «Շանթ» հեռուստաընկերության մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վիրավորների մեջ են ոստիկան, ՍՊԸ-ի տնօրեն և պարուհի. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մայիսի 23-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով բոլոր վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 45-ամյա Արթուր Ղափլանյանը, իսկ վթարի հետևանքով Վազ 2108 մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի ինքնությունը ճշտվում է, Volkswagen-ին բախվելուց հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ, 39-ամյա Վարդան Մաթևոսյանին պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենային:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդն աշխատում է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում, կոչումով ոստիկանության կապիտան է, վիրավորներից Սյուզաննա Մանուկյանն աշխատում է «Քուին» գիշերային ակումբում՝ որպես պարուհի, իսկ կայանված Toyota-ի սեփականատերն աշխատում է «ՎարդՀրատ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: