Բաժիններ՝

ԻՊ-ի զինյալները Սիրիայի Պալմիրա քաղաքում մահապատժի են ենթարկել սիրիական բանակի 150 զինծառայողի

ABC News-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները վերջին 9 օրերերին Սիրիայի Պալմիրա հնագույն քաղաքում ու նրա մերձակայքում մահապատժի են ենթարկել 217 մարդու: Այս մասին հայնել է Մարդու իրավունքների պահպանման սիրիական մոնիթորինգային կենտրոնը:

Վերջինիս հաղորդմամբ՝ զինյալները հաշվեհարդար են տեսել 67 խաղաղ բնակչի հետ, որոնցից 14-ը եղել են երեխաներ, իսկ 12-ը՝ կանայք: Բացի այդ, մահապատժի է ենթարկվել Սիրիայի բանակի 150 զինծառայող: Ընդգծվում է, որ զինյալները գլխատելով, կրակելով ու կտրտելովսպանել են ողջ ընտանիքի անդամների:

Մայիսի 24-ին հաղորդվել էր, որ ԻՊ-ի զինյալները հաշվեհարդար են տեսել Պալմիրա քաղաքի 400 խաղաղ բնակչի հետ: Սիրիական պետական հեռուստատեսության համաձայն՝ զինյալների կողմից գրավված քաղաքի փողոցներում ընկած են հարյուրավոր դիակներ:

Նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են: Զինյալները Պալմիրա քաղաքը գրավել են մայիսի 20-ին: Քաղաքում առկա են անտիկ ավերակներ, որոնք UNESCO-ի կողմից ճանաչվել են Համաշխարհային ժառանգության հուշարձաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս