Այն, ինչ պետք է գաղտնի պահել
Որքան դժվար է երբեմն զսպել մեզ և ավելորդություններ չասել: Բայց հենց այս կարողությունն է տարբերում հասուն անհատին անգիտակից մարդուց: Այն, ինչ ասում եք՝ ազդում է կյանքի հետագա ընթացքի վրա, ցանկանո՞ւմ եք դա, թե՞ ոչ: Ժողովրդական խոսքն ասում է ՝ յոթ անգամ չափեք, մեկ անգամ կտրեք: Երբեմն ավելի լավ է լռել, քան հապճեպ պատասխան տալ՝ էմոցիաների ազդեցության տակ: Takprosto կայքը ներկայացրել է, թե ինչի մասին է ավելի լավ լռել:
Բարեգործության
Բարի գործերը հրաշալի են, բայց հարկավոր չէ ամեն անկյունում դրա մասին բարձրաձայնել: Բարությունը կորցնում է իր հրաշքը, երբ դրա մասին բղավում են: Ցանկանո՞ւմ եք աշխարհն ավելի լավը դարձնել, դա լուռ արեք: Մարդկանց մի բան հասցնելու լավագույն մեթոդը դա գործով ապացուցելն է, ոչ թե՝ խոսքով:
Անձնականի մասին
Դիետա՞ եք պահում, կամ տխո՞ւր եք, քանի որ ձեր սիրելին հեռո՞ւ է գտնվում ձեզանից: Լավ մտածեք՝ արդյոք արժե՞, որ ուրիշներն իմանան այդ մասին: Սխրագործությունը գրոշի արժեք չունի, եթե այն գովազդում է: Ազատեք ձեր ծանոթներին ձեզ գովելու պարտավորությունից, քանի որ դա, բնավ, անկեղծ չի լինի:
Հերոսություն
Ցանկանում ես հերոս լինել՝ եղիր: Անշահախնդիր կերպով օգնիր որևէ մեկին. հարևանի թողած աղբը մաքրիր և մոռացիր դրա մասին: Լավ արարքների համար կխրախուսվեք, եթե կարողանաք լռել դրանց մասին:
Հոգևոր գիտելիքներ
Հավատացյա՞լ եք դարձել: Շատ լավ է, սակայն դա առիթ չէ, որ այդ ամենի մասին բարձր բղավեք: Հիշեք, յուրաքանչյուրն ունի ընտրության իրավունք, և ձեր հայացքները ոչ մեկը պարտավոր չէ կիսել:
Բարոյականություն
Յուրաքանչյուր մարդ օրվա ընթացքում որևէ վատ արարք է գործում: Նա, ով բարձր է բղավում բարոյականության մասին, պարզապես կեղծավոր է:
Ընտանեկան կյանքը
Կոնֆլիկտներ յուրաքանչյուր ընտանիքում էլ լինում են: Ավելի լավ է լռել դրանց մասին, չէ՞ որ վիճաբանությունը կհանդարտվի, իսկ ձեր և ձեր հարազատների մասին կարծիքը կփոխվի: Որքան քիչ պատմեք ձեր ընտանեկան խնդիրների մասին, այնքան ավելի հաջողակ կլինի ձեր անձնական կյանքը:
Ուտելիք
Մարդկանց հյուրասիրելիս՝ լռություն պահպանեք: Մի պատմեք այն մասին, թե ինչ մթերքներից է պատրաստված ուտելիքը, դա ձեզ պատիվ չի բերի: Հյուրն ինքը կզգա ուտելիքի լավ համը, իսկ եթե ցանկանա՝ ձեզանից դրա բաղադրատոմսը կվերցնի:
Ապագայի պլանների մասին
Ոչ մեկին մի ծիծաղեցրեք: Պլանները կարող են փոխվել, ցանկացած պահի հնարավոր է՝ մահանաք: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը:
Երեխաներ
Եթե մտածում եք, որ մյուսներին հետաքրքրում է ձեր երեխաների հաջողությունները, ապա սխալվում եք: Իհարկե, կան մարդիկ, ում հետ կարող եք կիսվել ամենաթաքուն բաներից՝ վախեր, անհանգստություն, կասկածներ, անսպասելի ուրախություն: Սակայն հիշեք, որ այդ մարդիկ հատուկենտ են:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը