Երիկամների բորբոքումն ու դրա բուժումը

Երիկամների բորբոքումները կարող են հանգեցնել նեֆրիտի: Սուր նեֆրիտը կարող է զարգանալ հիմնականում անգինայից, սրված քրոնիկ տոնզիլիտից, վերին շնչուղիների հիվանդություններից, թոքերի բորբոքումներից և դիֆթերիայից հետո:

Սրված  նեֆրիտի նախանշաններն են՝ մեզի բաղադրության փոփոխություն, այտուցներ և արյան բարձր ճնշում: Քրոնիկ նեֆրիտի ժամանակ հիվանդության նախանշաններն արտահայտված չեն:  Միզաքարային, շագանակագեղձի  և որովայնի ստորին օրգանների հիվանդությունների  դեպքում միզուղին ճնշվում , և տեղի է ունենում երիկամների ավազանի լայնացում կամ երիկամային այլ փոփոխություններ:

Երիկամների և դրանց ավազանի բորբոքումները կարող են զարգանալ՝ որպես առանձին հիվանդություն կամ միզասեռական համակարգի այլ հիվանդությունների ֆոնի վրա, օրինակ՝ շագանակագեղձի ադենոմայի, միզաքարային հիվանդությունների, ինչպես նաև՝ մի շարք այլ ինֆեկցիոն հիվանդությունների բարդացումների:

Բաղադրատոմսեր

Կարդացեք նաև

Սուր և քրոնիկ նեֆրիտների ժամանակ 40գ կտավատի սերմերը  խառնեք 30գ եզնարգելի (стальник) և 30գ  սպիտակ կեչու տերևներին: Խառնուրդին ավելացրեք 1 բաժակ սառը ջուր և թողեք թրմվի 6 ժամ, ապա ցածր կրակի վրա եփեք 5 րոպե և քամեք: Խմեք օրական 3 անգամ՝ 1/3 բաժակի չափով:

Երիկամների հիվանդությունների դեպքում 5լ ջրի մեջ եփեք մորու խոշոր արմատն այնքան, մինչև թուրմի  կեսը գոլորշիանա: Խմեք օրական 3անգամ՝ 100գ:

Քրոնիկ նեֆրիտի ժամանակ 30գ գիհու պտուղները խառնեք 30գ սերկևիլի սերմերի հետ, վրան 1 բաժակ եռացրած ջուր լցրեք, դրեք կրակի վրա, եռացրեք և ցածր կրակի վրա 20րոպե տաքացրեք, թողեք թրմվի 1-2թ/գ և քամեք: Օրվա մեջ մի քանի անգամ խմեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս