Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում խոսք չի գնալու ԵՄ-ին անդամակցելու մասին. մամուլ

Euobserver առցանց թերթի փոխանցմամբ` Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հռչակագրի նախագծում խոսք չի գնալու ԵՄ-ին Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի ու Ադրբեջանի անդամակցության հնարավորության մասին:

Գագաթաժողովի հռչակագրում հայտարարվելու է, որ գագաթաժողովի մասնակիցները ճանաչում են շահագրգիռ գործընկերների եվրոպական ընտրությունն ու եվրոպական ձգտումները` առանց ապագա անդամակցության հեռանկարների հիշատակման:

ԵՄ-ի ղեկավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ ԵՄ-ի առաջնորդները թեև Ռիգայում հասկացնել են տվել, որ ներկայումս չի դիտարկվում «Արևելյան գործընկերության» մասնակիցների հաշվին ԵՄ-ի ընդլայնման հարցը, այնուամենայնիվ նրանք ոչինչ չեն բացառում երկարաժամկետ հեռանկարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031