Բաժիններ՝

ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմական ծախսերը կազմել են ավելի քան 2 միլիարդ դոլար

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ի ծախսերը ապրիլի 9-ի դրությամբ կազմել են 2.1 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը:

ԱՄՆ-ի գլխավորած դաշինքն Իրաքում ԻՊ-ի դիրքերին սկսել է հարվածել նախորդ տարվա օգոստոսին, իսկ Սիրիայում այդ քայլին դիմել է արդեն մեկ ամիս անց` սեպտեմբերին:

Ուորենը նաև մանրամասնել է, որ արդեն հաջորդ շաբաթ Իրաքին մատակարարվելու են AT-4 տիպի երկու հազար ձեռքի հակատանկային նռնականետեր:

Ակնկալվում է, որ հակատանկային այդ զենքն արդյունավետ միջոց կդառնա պայթուցիկով լեցուն ավտոմեքենաների դեմ, ինչը լայնորեն օգտագործում են զինյալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս