Մենք պատրաստ ենք Երևանի հետ բանակցություններ սկսել նոր պայմանագրի շուրջ. Ռինկևիչս
Ռուսական Коммерсантъ թերթին տված հարցազրույցի ժամանակ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարել է, որ իրենք վիզային ռեժիմի ազատականացման հնարավորություն է ընձեռում բոլոր գործընկերներին.
«Բացի այդ, մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում: Մենք նաև Բելառուսի հետ խոսում ենք վիզային ռեժիմի դյուրացման և ոչ թե ազատականացման մասին, թեպետ իրավական տեքստերը դեռ պատրաստ չեն:
Եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ցանկանան և իրագործվեն բոլոր չափանիշները, ապա ես չեմ տեսնում որևէ հիմք, որպեսզի մենք նրանց չտանք նման հնարավորություն: Մենք ոչ վիզային ռեժիմ ունենք Մոլդովայի հետ»:
Անդրադառնալով Հայաստանի հետ շրջանակային համաձայնագրի խնդրին` Ռինկևիչսը հայտարարել է. «Այդ հարցը մենք քննարկել ենք դեռևս հունվարին` ԵՄ-Հայաստան խորհրդի ժամանակ. մենք պատրաստ ենք Երևանի հետ բանակցություններ սկսել նոր պայմանագրի շուրջ, որը հենված կլինի այն մշակումների վրա, որոնք մենք Հայաստանի հետ արդեն ունեինք 2013 թվականին, այսինքն Ասոցացման համաձայնագրի նախագծից:
Սակայն սկզբունքային տարբերությունը լինելու է այն, որ Հայաստանը ներկայումս ԵՏՄ-ի անդամ է: Եվ մենք փնտրելու ենք եղանականեր, որպեսզի Հայաստանի` որպես ԵՏՄ-ի անդամ պարտականությունները չհակասեն որոշ ոլորտներում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը»: