ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ պահվող Արսեն Բաղդասարյանին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին, ով ադրբեջանական կողմի մոտ գերության մեջ է հայտնվել նախորդ տարվա դեկտեմբերին:

Այս մասին հայտարարել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ծառայության` հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը: Նրա խոսքերով` այդ այցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Բաղդասարյանն ու նրա ընտանիքը տեղեկություններ են փոխանակել ԿԽՄԿ-ի միջնորդների միջոցով:

Մայիսի 5-ին ադրբեջանական դատարանը Արսեն Բաղդասարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս