Բաժիններ՝

Գիտնականները համեմատել են մահացության վրա ցրտի ու շոգի ազդեցությունը

Lancet պարբերականի փոխանցմամբ` սառը օրերին մարդիկ ավելի հաճախ են մահանում` համեմատած անոմալ շոգ օրերի հետ: Այս մասին է վկայել ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտությունը:

Հետազոտողները դիտարկել են 1985-2012 թվականներին աշխարհի 13 երկրներում տեղի ունեցած մոտ 74 միլիոն մահվան դեպքերը և հաշվարկել են, որ դրանց 7.3 տոկոսը կապված է սառը եղանակի հետ և միայն 0.4 տոկոսն է կապված շոգի հետ:

Գիտնականները եկել են ևս մեկ եզրակացության, որ եղանակային էքստրեմալ երևույթները պատասխանատու են «եղանակային» մահերի ընդամենը 11 տոկոսի համար: Նրանք հայտարարել են, որ օրգանիզմի չափազանց շատ սառչելուց կամ տաքանալուց մահանում է մարդկանց ոչ մեծ մասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս