Սպանության փորձ Սուրիկ Խաչատրյանի նկատմա՞մբ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր կրակոցներ են արձակվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «Lexus» ավտոմեքենայի ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հարուցավել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության փորձ:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրել էին, որ 18:15-ին ահազանգել է ստացվել անհայտ քաղաքացուց, որ կրակոցներ են հնչել Գորիսում, դեպքի վայրում է օպերատիվ խումբը, հանգամանքները պարզվում են: