«Մենք կարող ենք հիմա իշխանափոխության համազգային մեդիտացիա կազմակերպել». «Ա1+»

Ընդդիմադիր ԲՀԿ-ն չի խուսափում գնալ Ազատության հրապարակ եւ պահանջել իշխանափոխություն։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասել է. «Մենք կարող ենք հիմա իշխանափոխության համազգային մեդիտացիա կազմակերպել Ազատության հրապարակում»։

Նաիրա Զոհրաբյանն ընդամենը մի քանի ամիս առաջ ժողովրդին հրապարակներ հանելու մեծ փորձ է ձեռք բերել եւ բացարձակապես խնդիր չի տեսնում մեկ անգամ եւս դա անել. «Բայց եթե տեսնում ես, որ կա մի խավ, որ ասում է, երբ որ դու իրենց հարցնում ես՝ դու ուզո՞ւմ ես իշխանափոխություն, ասում է, հա ուզում եմ։ Բայց արի ես նստեմ իմ տանը, դու գնա իմ փոխարեն էդ համազգային մեդիտացիան կամ համազգային իշխանափոխությունը կազմակերպի»։

Տիկին Զոհրաբյանը հիշեցնում է՝ ժողովուրդն ինքը պիտի ինքնակազմակերպվի եւ դուրս գա փողոց, նրան զոռով դուրս չես բերի. «Երբ որ իրենց կարծիքով փորձում են նեղը քցել ԲՀԿ-ին եւ հարցնել ՝ հիմա ձեր օրակարգում իշխանափոխության խնդիր կա, թե՝ ոչ, ես ասում եմ՝ մեր օրակարգը չի փոխվել»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս