Ինչո՞ւ նախարարներն անձամբ չեն ներկայանում ԱԺ. Արծվիկ Մինասյանը՝ Հովիկ Աբրահամյանին

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հնչեցրեց վերջին շրջանում Ազգային ժողովում մշտապես բարձրացվող հարցը՝ ինչո՞ւ տարբեր քննարկումների կամ օրինագծերի ներկայացման ժամանակ նախարարներն անձամբ չեն ներկայանում ԱԺ: Որպես օրինակ Ա.Մինասյանը վկայակոչեց «Նաիրիտի» հարցով ստեղծված ԱԺ հանձնաժողովը, ու թեև նաիրիտցիները ալեկոծված են, բայց կառավարության ու ԱԺ-ի միջև համագործակցությունը զրոյական է: Նա հիշեցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որ դեռևս ԱԺ նախագահ եղած ժամանակ նա խոսում էր խորհրդարանի դերի բարձրացման մասին:

«Ես պարոն Մինասյանի առաջարկն ընդունում եմ և դա իմ մոտեցումն է եղել: Ես դեմ եմ, որ որևէ նախարար ներկա չլինի հարցի ներկայացմանը, բայց մի քանի դեպքով նախարարները գործուղման մեջ են եղել: Եթե կան դեպքեր, ես հետամուտ կլինեմ: Դա ոչ թե պետք է լինի որոշում, այլ դա մեր երկրի կայացման գործում շատ կարևոր եմ համարում: Պետք է հարգեն և ներկա լինեն հանձնաժողովի և նիստերին հարցի քննարկմանը»,- համաձայնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Ամեն դեպքում, առաջին իսկ օրվանից, երբ նշանակվել եմ վարչապետ, Դուք բոլորդ տեղյակ եք, որ իմ ցանկությունն է եղել Ձեր հետ համագործակցել և բոլոր խնդիրներին, որ ծառացած են մեր երկրի առջև, լուծում տալ»,- հավելեց վարչապետը:

Ա.Մինասյանն իր հերթին համաձայնեց, որ, անշուշտ, ոչ բոլոր դեպքերի մասին է խոսքը, նախարարը կարող է հիվանդ լինել  կամ պետական այցով երկրից բացակայել: Հ.Աբրահամյանին դիմելով «պարոն վարչապետ ջան»-ով, պատգամավորը հայտարարեց, որ «Նաիրիտի» հարցով պետք է ժողովրդին համատեղ ասելիք ունենան և պետք է հետևողական լինեն:

Կարդացեք նաև

Հ.Աբրահամյանը նշեց, որ էներգետիկայի նախարարությունը ձեռնամուխ է եղել 2015-36 թթ. ռազմավարության ծրագրի մշակմանը և կարևորեց դրանում պատգամավորների մասնակությունը: Վարչապետի խոսքով՝ նաիրիտցիների հետ բազմաթիվ առիթներով հանդիպել է, խնդիը շատ խորն է, լուծում են փնտրում, աշխատել են ՀԲ-ի հետ, բաժնետմոսերի փոխանակման հարցն է լուծվում և մինչև մայիսի վերջ, հունիսի սկիզբ լուծումը կլինի: Վարչապետը հավելեց նաև, որ մինչև այս տարվա վերջ հանձնարարել է աշխատավարձի պարտքերը մարեն:

Տեսանյութեր

Լրահոս