![](/banners/BeFunky-design.jpg)
Կրեմլը ողջունում է երկխոսության վերականգնման հարցում Ճապոնիայի քաղաքական ուժերի տրամադրվածությունը
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/pic_3844e144a0027e8f8e8ab8e411f7c9eb.jpg)
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլը ողջունում է Ճապոնիայի քաղաքական ուժերի տրամադրվածությունը՝ կապված Ռուսաստանի հետ երկխոսության վերականգնմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը.
«Նախկինի նման, եթե ճապոնական կողմը վերսկսի պաշտոնական հրավերները, վերսկսի նախաձեռնությունները, ապա այն կդիտարկվի, որովհետև Մոսկվան կողմ է հանդես եկել և հանդես գալիս երկխոսության շարունակմանը»:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Տոկիոյում սպասում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու համար Հարավային Կուրիլյան կղզիների հարցը, և, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն լրջորեն է մոտենում այդ հարցին:
2014 թվականի նոյեմբերին հաղորդվել էր, որ Պուտինը մտադիր է պաշտոնական այցով Տոկիո ժամանել 2015 թվականին: