«Որևէ անձ չի կարող պատժվել իր չկատարած արարքի համար». Գևորգ Կոստանյան
Քաղաքականությունն և դատախազի պաշտոնն անհամատեղելի են և ցանկացած դատախազ, որ կփորձի զբաղվել քաղաքականությամբ՝ հրաժեշտ կտա պաշտոնին: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ ՀՀ դատախազության 2014 թ. գործունեության մասին հաղորդման ժամանակ:
Նա հայտարարեց, որ քաղաքական ենթատեքստում կարող է շահարկվել, բայց դատախազությունում որոշումները կայացվում են միայն օրենքի հիմքի վրա: Ըստ նրա՝ Քրեական օրենսգիրքը հանցանքը մեղմացնող հանգամանք չի դիտարկում կուսակցական պատկանելիությունը: Գ.Կոստանյանն անպատժելիության վերացումը երկրում արդարդատության հաստատման հիմք համարեց:
Նա հայտարարեց, որ ՀՀ-ում որևէ անձ չի կարող պատժվել իր չկատարած արարքի համար և սա փոքր, բայց կարևոր քայլ անվանեց:
«Ամեն ինչ արել ենք անպատժելիության մթնոլորտի հաղթահարման համար,- հայտարարեց Գ.Կոստանյանը՝ նշելով, որ հանցավորության վերլուծության համաձայն 787-ով հանցավորության նվազում է գրանցվել անցած տարի,- Սա դրական ցուցանիշ է, բայց անելիքները դեռևս շատ են»:
Նա առաջնահերթ խնդիր համարեց նախաքննության և օպերատիվ հետախուզական աշխատանքների բարելավոմը, համագործակցությունը, ապացույցների հավաքումն ու ստուգումը: Նա նշեց, որ դատախազությունը չի կարող ուղիղ մասնակցություն ունենալ հանցագործությունների բացահայտմանն ու կանխմանը և գործանակում ունենում ենք իրավիճակ, որ քննչականը, օպերատիվ հետախուզությունը իրականացնում են իրենց գործունեությունը, բայց արդյունքում ապացույցները բավարար չեն լինում արդարադատության համար:
Գ.Կոստանյանի խոսքով՝ յուրաքանչյուր քրեական գործի արդյունավետության հիմքում դրված է յուրաքանչյուր ոստիկանի, քննիչի պարտականությունների արդյունավետ կատարումը, և քանի որ դատախազն է որոշում քրեական գործի ճակատագիրը, որոշվել է ներդնել իրավական մարմինների կազմակերպական նոր կառուցակարգեր: