Բաժիններ՝

Հիվանդանոց ուղևորվելու ճանապարհին հիվանդը մահացել է. հարազատները մեղադրում են բժշկին. «Փաստինֆո»

Մայիսի 11-ին Աշտարակի բժշկական կենտրոն ուղևորվելու ճանապարհին մահացած 67-ամյա Սուրիկ Պետրոսյանի հարազատների կարծիքով, տղամարդու մահվան մեջ մեղավոր է ԲԿ-ի բժիշկ Բագրատունյանը, ով մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ԲԿ-ի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը նշել է,  որ հիվանդը որովայնի շրջանում ցավերով գիշերը տեղափոխվել է իրենց մոտ, նրա մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի բորբոքում:

ԲԿ-ի տնօրենը վստահեցրել է, որ հիվանդին զննել են և առաջարկել են մնալ հիվանդանոցում, որպեսզի հաջորդ օրը շարունակվի հետազոտությունները, սակայն հիվանդի հարազատները հրաժարվել են և ինքնակամ գնացել են տուն` ընդունելով նաև բժշկի առաջարկը, որ առավոտյան գնան տեղամասային պոլիկլինիկա և ամբուլատորիայի ուղեգրով վերադառնան հիվանդանոց՝ մյուս հետազոտությունները շարունակելու համար:

Դեպքի օրը հիվանդի հարազատները ամբուլատորիայից վերցրած ԲԿ-ի ուղեգրով ուղևորվել են հիվանդանոց, սակայն ճանապարհին մինչև հիվանդանոց հասնելը տղամարդը մահացել է:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս