
Միջադեպ` 63 համարի երթուղայինում

Մայիսի 19-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1970 թ. ծնված Աննա Ա.-ն և հայտնել, որ մի կին թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում հարձակվել է իր վրա և իրենք հիմա գտնվում են Աբովյան պուրակի մոտ:
Նշված վայրից ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Աննա Ա.-ին և 1967 թ. ծնված Նունե Ա.-ին ներկայացրել են բաժին:
Աննա Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.55-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում Նունե Ա.-ն վիճաբանել է իր հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է իր դեմքին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: