Բաժիններ՝

Կաբաևան տևական դադարից հետո երևացել է հանրության առջև՝ սկիզբ դնելով իր հղիության մասին լուրերին

Newsru.com-ի փոխանցմամբ՝ գեղարվեստական մարմնամարզության գծով օլիմպիական նախկին չեմպիոնուհի Ալինա Կաբաևան, ով նախորդ տարվա աշնանը լքել է Պետդուման՝ «Ազգային մեդիա խումբ» հոլդինգում աշխատելու համար, տևական դադարից հետո վերստին հայտնվել է հանրության առջև:

Դրանով իսկ Կաբաևան սկիզբ է դրել իր հնարավոր հղիության մասին լուրերի շրջանառմանը, որոնց համար հիմք են հանդիսացել Կաբաևայի կազմվածքը (քաշի ավելացումը) ու երկար զգեստը: Կաբաևան Իոսիֆ Կոբզոնի հետ վարել է «Ալինա» գեղարվեստական մարմնամարզության 7-րդ փառատոնը:

Ընթացիկ տարվա մարտին շվեյցարական մամուլը հայտնել էր, թե Կաբաևան ծննդաբերել է Լուգանոյում, զավակ է պարգևել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել էր այդ տեղեկատվությունը: Կաբաևան իր հերթին՝ հայտարարություն չէր տարածել այդ կապակցությամբ՝ հերքելու համար այդ տեղեկատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս