Նուլանդի մոսկովյան այցը նշանակում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխում. FT
The Financial Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ակտիվացել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում, ինչը տեղի է ունենում ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հանդեպ սահմանած պատժամիջոցները վերանայելու շեմին:
ԵՄ-ն հունիսին դիտարկելու է Ռուսաստանի հանդեպ սահմանափակիչ միջոցների ընդլայնման հարցը: ԱՄՆ-ը սկսել է ճնշում գործադրել՝ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացման համար, որը եվրոպական միջնորդությամբ դանդաղ է ընթանում:
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը մայիսի 18-ին հանդիպել է ռուս պաշտոնյաների հետ և քննարկել է Ուկրաինայում հրադադարի իրագործման և հակամարտության քաղաքական կարգավորման հարցը, ինչն ամրագրված է փետվարին ստորագրված մինսկյան համաձայնագրերով:
Նուլանդի այցը Կիև, ապա և՝ Մոսկվա, տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Ռուսաստան այցելելուց հետո: Քերիի այցից հետո տպավորություն էր ստեղծվել, թե Վաշինգտոնը չափազանց բարեկամաբար է տրամադրված Մոսկվայի հանդեպ:
Վաշինգտոնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի աշխատակից, Ռուսաստանի գծով փորձագետ Սամուել Չերապը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին ԱՄՆ-ի մասնակցությունը կարող է լինել մարտավարական փոքր տեղաշարժ, սակայն դա չի նշանակում ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխում.
«Բարձր մակարդակի դիվանագիտական ուղիղ միջամտությունը հանդիսացել է Ուկրաինայի հակամարտության հարցում ԱՄՆ-ի ռազմավարության բացակայող օղակը»: