
Սաուդյան Արաբիան որոշել է Պակիստանից գնել միջուկային ռումբ. The Sunday Times

The Sunday Times թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ Սաուդյան Արաբիան ռազմավարական որոշում է կայացրել Պակիստանից պատրաստի միջուկային զենք գնելու մասին՝ Իրանի միջուկային ծրագրին շարունակվող բանակցությունների ֆոնին:
Դա ստեղծում է Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինության մրցավազք առաջացնելու ռիսկ: Վերջին 30 տարում Սաուդյան Արաբիան ֆինանսավորել է Իսլամաբադի միջուկային ծրագրի զգալի բաժինը:
Արաբական սուննի երկրները գնալով ավելի շատ են վրդովվում Իրանի հետ «Վեցնյակի» համաձայնագրից, քանի որ մտավախություն ունեն, որ Իրանը մշակում է ատոմային ռումբ:
Կան այնպիսի մտավախություններ, որ, եթե Սաուդյան Արաբիան դառնա միջուկային երկիր, ապա նրա օրինակին կհետևեն Թուրքիան ու Եգիպտոսը: