Բաժիններ՝

Ռիգայի գագաթաժողովում կստորագրվի Ուկրաինային 1.8 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն հատկացնելու մասին պայմանագիր

Լատվիական LETA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 21-22-ին Ռիգայում տեղի է ունենալու ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» ծրագրին մասնակից երկրների գագաթաժողովը:

Պլանավորված է դրա ժամանակ պայմանագրեր ստորագրել Ուկրաինային 1.8 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Այդ միջոցները կուղղվեն Ուկրաինայի տնտեսության կայունացմանն ու բարեփոխումների ծրագրի իրագործմանը:

Ընթացիկ տարվա հունվարի 8-ին Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց, որ պատրաստ է Ուկրաինային տրամադրել հավելյալ 1.8 միլիարդ եվրո օգնություն՝ միջնաժամկետ վարկի տեսքով: Եվրոպական հանձնաժողովն ընդգծել էր, որ օգնության նոր ծրագիրը կապված է լինելու Ուկրաինայում բարեփոխումներ անցկացնելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031