Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանումն անհրաժեշտ է. Մարգվելաշվիլի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն անհրաժեշտ են, քանի որ դրանք ի ցույց են դնում, որ անընդունելի են հարևան երկրների նկատմամբ Ռուսաստանի քաղաքական գործողությունները.

«Երբ մենք խոսում ենք պատժամիջոցների ու դրանց բացասական հետևանքների մասին, այդ թվում նաև Վրաստանի համար, եկեք հիշենք, թե ինչի համար են ընդունվել այդ պատժամիջոցները:

Պատժամիջոցների միակ նպատակն Ուկրաինայի տարածքում պատերազմը դադարեցնելն է, Ղրիմի օկուպացիայի և ընդհանրապես իր հարևանների նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների անընդունելի լինելն ի ցույց դնելն է:

Հետևաբար պատժամիջոցները ոչ միայն պետք է պահպանվեն, այլև դրանք քաղաքական ուղերձ են Ռուսաստանի համար, որ այդօրինակ քաղաքականությունն անընդունելի է:

Ռուսաստանի հարևան երկրներն իրավասու են կատարել ինքնուրույն ընտրություն և չպետք է վախենան մեկ այլ պետության կողմից ռազմական գործողություններից: Վրաստանը եվրաինտեգրման ուղին ընտրել է իր զարգացման և ոչ թե Ռուսաստանի հետ թշնամալու համար»:

Տեսանյութեր

Լրահոս