Եվրոպային Վրաստանի ինտեգրումը բխում է Ռուսաստանի շահերից. Մարգվելաշվիլի

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպային Վրաստանի ինտեգրումը բխում է Ռուսաստանի շահերից՝ որպես կայուն գործընկերոջ երաշխիք:

Այս մասին երեկ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին.

«Եվրոպային Վրաստանի ինտեգրումը Ռուսաստանի շահերից է բխում առաջին հերթին նրա համար, որ կայուն, տնտեսապես զարգացած, եվրոպական խոշոր ներդրումներով Վրաստանն ավելի հետաքրքիր է Ռուսաստանի համար»:

Մարգվելաշվիլին ընդգծել է, որ դեպի Եվրոպա ձգտելն ուղղված չէ Ռուսաստանի դեմ և հույս է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարությունը շուտով կգա նման եզրահանգման.

«Կարծում եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը կհանգի այն եզրակացության, որ ուժեղ Վրաստանն ուժեղ հարևան է: Ռուսաստանը կունենա շատ հետաքրքիր գործընկեր»:

Հայնց Ֆիշերը նույնպես հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագիրը մերձեցնում է ԵՄ-ին ու Վրաստանին և ուղղված չէ մյուս երկրների դեմ: Ավստրիայի խորհրդարանը ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը վավերացնելու է ամռանը:

Տեսանյութեր

Լրահոս