![](/banners/BeFunky-design.jpg)
Սաուդյան Արաբիայում դահիճների համար բացվել են թափուր աշխատատեղեր
![](https://168.am/wp-content/uploads/2015/05/pic_0b60d06df2221f67ad97c7fbd6076623.jpg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայում բացվել են 8 դահճի թափուր աշխատատեղեր: Այդ մասին նշված է պետական քաղաքացիական ծառայությունում աշխատել ցանկացողների համար պորտալում տեղ գտած հայտարարությունում:
Տվյալ աշխատանքին անցնելու համար չեն պահանջվում հատուկ հմտություններ: Հայտարարության մեջ նշված է, որ նրանց հիմնական առաջադրանքը լինելու է մահվան դատավճիռներն ի կատար ածելը և մի շարք խախտումների դեպքում՝ հանցագործների մարմնի մասերը կտրելը:
Աշխատատեղը տեղ է գտել «կրոնական ֆունկցիոներներ» կատեգորիայում և վճարվում է պետծառայողների համար սահմանված նվազագույն աշխատավարձով: Այս տարի Սաուդյան Արաբայում արդեն իսկ մահապատժի են ենթարկել 85 մարդու:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Սաուդյան Արաբիան 2014 թվականին մահապատժի ենթարկելու ցուցանիշով աշխարհում գրավել է երրորդ տեղը՝ զիջելով միայն Իրանին ու Չինաստանին: Չորրորդ տեղում Իրաքն է, իսկ հինգերորդ տեղում՝ ԱՄՆ-ը: