Բաժիններ՝

Մի քանի մթերք, որ կարող եք ուտել քնելուց առաջ

Քնելուց առաջ ուտելն այնքան էլ լավ սովորություն չէ, հատկապես, երբ ճարպոտ և դժվարամարս ուտելիքներ եք նախընտրում: Բայց, եթե շատ քաղցած եք և չեք կարողանում քնել, կարող եք ուտել մի քանի մթերքներ, որոնք դյուրամարս են:

Ոչ յուղոտ թթվասեր

Մեկ բաժակ ոչ ճարպոտ թթվասերն օրգանիզմը կսնուցի պրոտեիններով և կօգնի արագ և հանգիստ քնել: Թթվասերի պրոբիոտիկ հատկանիշները հանգստացնում են նաև աղիները:

Սպիտակ հավի միս

Կարդացեք նաև

Սպիտակ հավի մսի 2 կտորը բավական է ուտելու համար: Այսպիսով, օրգանիզմ կներմուծեք մեծ քանակությամբ, սակայն քիչ ճարպոտ պրոտեիններ:

Պինդ պանիր

Այս տեսակ պանրի մի կտորը կհագեցնի ձեզ, այն ունի ընդամենը 80 կալորիա:

Ոչ յուղոտ շոկոլադե պուդինգ

Մեկ կտոր այսպիսի պուդինգը բավական կլինի հանգիստ քնելու համար, բացի այդ, այն չի ազդի ձեր քաշի վրա:

Խնձորը՝ գետնանուշի կարագով

Խնձորը պարունակում է բավականաչափ մանրաթելեր, որոնք կհագեցնեն քաղցը: Գետնանուշի կարագը, մյուս կողմից, շատ սննդարար է:

Վարսակ

Վարսակի փաթիլները պարունակում են մոտավորապես 200կկալ: Դրանք դյուրամարս են և հանգստացնում են ստամոքսի ցավը:

Բանան

Բանանը հրաշալի միրգ է, որը կարող է հագեցնել քնելուց առաջ: Մի՛ անհանգստացեք, այն չի ազդի ո՛չ ձեր քաշի, ո՛չ կազմվածքի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս