Օղու օգտագործման 13 արտասովոր եղանակ
Takprost.cc կայքը ներկայացրել է օղու օգտագործման 13 արտասովոր եղանակ:
1. Թանկարժեք իրերը մաքրելու համար: Օղին հրաշալի մաքրում է թանկարժեք քարերով զարդերը: Կտորը պարզապես թրջեք օղիով և մաքրեք զարդը:
2. Մուգ իրերից հետքերը մաքրելու համար: Օղին խառնեք մի փոքր ջրի հետ և քսեք հետքին: Որոշ ժամանակ անց կնկատեք, որ հետքն այլևս չկա:
3. Մեղրի որակը ստուգելու համար: Մեկ թեյի գդալ մեղրը տաքացրեք և լուծեք օղու մեջ: Եթե մեղրը բնական է, այն ամբողջությամբ կլուծվի:
4. Բերանի հոտն անցկացնելու համար: Օղին օգնում է լավացնել շնչառությունը: Այն խառնեք անանուխի մի քանի կաթիլ յուղի հետ և թողեք թրմվելու 2 շաբաթ: Ստացված նյութով ողողեք բերանը, և ձեր շնչառությունը կթարմանա:
5. Ծաղիկների կյանքը երկարացնելու համար: Կտրված ծաղիկներն ավելի երկար կյանք կունենան, եթե մի քանի կաթիլ օղի և սուրճ ավելացնեք այն ջրի մեջ, որում դրանք դրված են: Չմոռանաք ամեն օր փոխել ջուրը և կրկնել նույնը:
6. Ապակիները մաքրելու համար: Ջրի մեջ մի փոքր օղի լցրեք և դրանով մաքրեք պատուհանները: Արդյունքը կզարմացնի ձեզ:
7. Լեյկոպլաստիրը հեռացնելու համար: Մաշկից լեյկոպլաստիրն առանց ցավի հեռացնելու համար դրա վրա մի փոքր օղի քսեք:
8. Ոտքերի տհաճ հոտից ազատվելու համար: Օղին պայքարում է ոտքերի տհաճ հոտի դեմ, որի առաջացման պատճառներից են բակտերիաները: Առավոտյան և երեկոյան ոտքերն օղիով մաքրելով` կխուսափեք դրանց շրջանում տհաճ հոտից:
9. Ածելու կյանքը երկարացնելու համար: Որպեսզի ածելին ավելի երկար օգտագործեք, այն օգտագործելուց հետո դրեք օղիով լցված բաժակի մեջ և պահեք մեկ ժամ:
10. Միջատներից ազատվելու համար: 20 մլ օղին խառնեք 300 մլ սովորական ջրի և 3 կաթիլ ամանի հեղուկի հետ: Այս խառնուրդը քսեք այն հատվածին, որտեղ միջատները հավաքվում են:
11. Լոգարանը մաքրելու համար: Սնկերը և այլ միկրոօրգանիզմները սպանելու համար լոգարանի անհրաժեշտ հատվածներին օղի ցայեք և սպասեք 5-10 րոպե և մաքրեք ջրով:
12. Առաջին միջոց հարվածների և կապտուկների դեպքում: Ցելոֆանե տոպրակները լցրեք հավասարապես օղիով և ջրով և սառեցրեք: Եթե կհարվածեք որևէ բանի, սառույցը դրեք այդ հատվածին, ցավն աստիճանաբար կանցնի և կապտուկներ էլ չեն առաջանա:
13. Առանց թեփի մազեր ունենալու համար: Ցանկանո՞ւմ եք փափուկ և փայլուն մազեր ունենալ: Ձեր շամպունի մեջ մի փոքր օղի ավելացրեք:
Թարգմանությունը 168.am-ի