Բաժիններ՝

Ադրբեջանում նոր թափ է հավաքում «օլիգարխգեյթը»

Qafqazinfo-ի փոխանցմամբ` Ադրբեջանում նոր թափ է հավաքում «օլիգարխգեյթը»: Երկրում կալանավորված օլիգարխների թիվը համալրվել է ևս երեք անձով:

ՆԳՆ-ի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել են  Riyad-Farm դեղագործական ընկերության սեփականատեր Հասան Շարիֆովին ու ընկերության գործադիր տնօրեն Ագիլ Գուլիևին:

Կալանքի տակ վերցված գործարարների թվում հայտնվել է նաև Զաքաթալայի «Սիմուրգ» ֆուտբոլային ակումբի նախագահ Անար Բեքիրովը: Ադբերջանում օլիգարխների նկատմամբ որս է հայտարարվել մայիսի 13-ին:

Սրանից առաջ հաղորդվել էր AzMeCo ընկերության ղեկավար Նիզամի Փիրիևի, «Ազերիինշաաթ» ընկերության տնօրեն Մեհդի Ալիևի, Շեկի քաղաքի գործադիր իշխանության նախկին ղեկավարներ Մուրադ Ջաբարլիի ու Աբդուլ Անցուխսկու կալանավորման մասին:

Կարդացեք նաև

Բացի այդ, հարցաքննվել են մի շարք օլիգարխներ: Երկու ամիս առաջ Ադրբեջանի միջազգային բանկի ղեկավարի պաշտոնից հեռացվել էր Ջհանգիր Գաջիևը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս