«Սուրիկ Խաչատրյանն ինտելեկտուալ է». Լևոն Մարտիրոսյան. «Ա1+»

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի համար տարօրինակ չէ, որ իշխանությունն այդպես էլ չկարողացավ բերման ենթարկել Սյունիքի մարզպետի որդուն վերջինիս վերագրվող հանցանքից հետո 12 օրվա ընթացքում. «Երբ որ պետք ա լինում, մի ժամվա ընթացքում բերման են ենթարկում»։

Հանրապետականները տհաճությամբ են մեկնաբանում Սուրիկ Խաչատրյանի որդու անհայտացումը հայ իրավապահների տեսադաշտից։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասում է՝ «Մենք տեղեկացված չենք այդ մասին»։

Չլինելով հանրապետական՝ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը հաճույքով կպատասխանի թեկուզ այն հարցին, թե չի արատավորում Խաչատրյանը պետական կառավարման համակարգը՝ չի արատավորում, որովհետեւ ինքը հասարակության ծնունդ է. «Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ մեր իշխանությունն ու ընդդիմությունն է»։

Սակայն Լեւոն Մարտիրոսյանն իրեն բացարձակապես վատ չի զգում, որ Սուրիկ Խաչատրյանի հետ ներկայացնում է քաղաքական նույն թիմը՝ Սյունիքի մարզպետն ինտելեկտուալ է. «Շփվել եմ, լավ ճանաչում եմ էդ մարդուն, շփվել եմ այո, ինտելեկտուալ է»։

Ինտելեկտուալ ասելով ի՞նչ եք հասկանում՝ որ մտավոր կարողությունները բա՞րձր են. «Այո, բարձր են»։

Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031