Բաժիններ՝

Ինչպես հայուհին փառքի արժանացավ և առաջադրվեց «Գրեմիի»

Հայկական ծագումով հայտնի օպերային երգչուհի, «Գրեմիի» դափնեկիր, երաժշտական տասնյակ մրցույթների հաղթող Իզաբել Բայրադկարյանը (Isabel Bayradkarian) մանուկ հասակում չէր էլ կարող պատկերացնել, որ ամբողջ աշխարհում նման ճանաչում ձեռք կբերի:Իզաբել Բայրադկարյանը ծնվել է 1974 թվականին, Զախլում (Լիբանան)` հայկական ընտանիքում: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Տորոնտո (Կանադա):

Մանկության տարիներին Իզաբելը երգում էր Լիբանանի հայկական եկեղեցու երգչախմբում: Իզաբելը լրջորեն սկսեց զբաղվել երգեցողությամբ Տորոնտոյում կենսա-ճարտարագիտական ֆակուլտետում ուսանելու տարիներին, որը նա գերազանցությամբ ավարտեց 1997 թվին: Նույն տարում նա հաղթեց Մետրոպոլիտեն Օպերայի Ազգային խորհրդի լսումները, իսկ 2000 թվականին՝ Պլասիդո Դոմինգոյի «Operalia»-ն:

Izabel (3)

Isabel Bayrakdarian as Pamina and Nathan Gunn as Papageno in Mozart’s “Die Zauberflцte.”  Photo:  Ken Howard/Metropolitan Opera

Կարդացեք նաև

2000թ. Իզաբելը «Մատանիների տիրակալ» և «Ջունո» ֆիլմերում իր կատարած երգերի համար առաջադրվեց «Գրեմիի» մրցանակի՝ «Լավագույն վոկալային կատարում» անվանակարգում:

Բայրադկարյանի ընտանիքում միշտ հնչել է հայկական երաժշտությունը: Վաղ հասակից նա կատարել է հայկական ժողովրդական երգեր, ինչպես նաև Կոմիտաս Վարդապետի երգերը:

«Մայրս մեզ համար երգում էր հայկական երգեր: Նա առաջացրեց մեր մեջ ցանկություն՝ պահպանելու մեր ազգային ինքնությունը և սեր դեպի հայկական մշակույթը, լեզուն և աղոթքները»,- պատմում է Իզաբելը:

Իզաբել Բայրադկարյանի նախնիները դարձել են Հայոց ցեղասպանության զոհ: Նրա ընտանիքի անդամների մեծ մասը սպանվել են, իսկ նրանք, ում հաջողվել է փրկվել, հաստատվել են Լիբանանում, որտեղ և ծնվել է հայտնի երգչուհին: «Դեռ վաղ հասակից անընդհատ լսել եմ Հայոց ցեղասպանության և դրա զոհերի մասին պատմություններ, որոնք էլ ինձ դարձրել են ավելի վճռական` իմ և իմ ընտանիքի անդամների համար ավելի բարեկեցիկ ապագայի կառուցման համար»,- պատմում է Իզաբելը:

Օպերային երգչուհին դոկումենտալ ֆիլմ է նկարել Հայաստան կատարած այցի մասին, որն անվանվել է «A long journey home»: «Ես ցանկանում եմ, որ իմ երեխաները զգան նույնը, որպեսզի լուսավորված լինեն մեր մութ պատմության մասին և հպարտանան նրանով, թե ում հետնորդներն են իրենք»,- նշում է Իզաբելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս