Բաժիններ՝

Դիանա Մալենկո. «Ես ներում եմ Սոս Ջանիբեկյանին»

Դերասան Սոս Ջանիբեկյանի և դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոյի անձնական հարաբերությունները վերջին շրջանում շատ են քննարկվում։ Ըստ խոսակցությունների՝ նրանց միջև սիրախաղ է սկսվել, որը հավակնում է դառնալ լուրջ սիրավեպ: BlogNews.am-ը Դիանայի հետ անկեղծ զրույց է ունեցել իր և Սոսի հարաբերությունների մասին։ Ի դեպ, նրանք հիմա նոր ֆիլմում են նկարահանվում, որտեղ մարմնավորում են սիրային զույգի, սակայն մանրամասների մասին խոսել առայժմ չեն կարող։

Դիանա, քո և դերասան Սոս Ջանիբեկյանի միջև կարծես թե սիրախաղ կա, որը հիմա շատ է քննարկվում։ Այն կվերածվի՞ սիրավեպի։

-Սոսին ճանաչում եմ 1 տարի, ծանոթացել ենք «Էս պահին» տեսահոլովակի նկարահանմանը, երբ ես նկարահանում էի «Week&» հաղորդումը։ Լսել էի նրա մասին, սակայն ոչ լավն էի մտածում, ոչ վատը։ Ռեժիսորս եկավ, ասաց՝ կգնա՞ս Սոսից հարցազրույց վերցնես, ասացի՝ երբեք, գնամ, մի հատ էլ ասի՝ չէ։ Ռեժիսորս նրան դիմեց հարցազրույցի համար, Սոսն ասաց՝ իհարկե։ Հաղորդման համար հարցազրույց վերցնելուց հետո միշտ նկարվում եմ զրուցակցիս հետ։ Իր դեպքում մոռացա, հետո մոտեցա, ասացի՝ կարելի՞ է նկարվել, նա էլ տղամարդուն վայել, շատ ջերմ ասաց՝ իհարկե։ Հասկացա, որ խելքը գլխին մարդ է ու ընդհանրապես մեծամիտ չէ։

Դրանից մի 2 ամիս անց համացանց էի բեռնում հաղորդմանս նկարները, իր հետինն էլ բեռնեցի, նշեցի նրան, Սոսն ինձ գրեց, ու էդպես սկսեցինք շփվել, բայց որպես ընկերներ։

-Դուք շատ մտերիմ եք, այնպես չէ՞։

-Սոսը շատ հետաքրքիր զրուցակից է, նրա հետ կարող ես խոսել ցանկացած թեմայով։ Նրա մեջ մի քիչ էգոցենտրիզմ կա, սակայն Սոսը հետաքրքիր մի հատկանիշ ունի. նա այդքան էգոցենտրիկ չէ, որքան պահի մեջ չէ, որովհետև իր միտքը միշտ թռչում է։ Դա երևի արվեստագետի ջիղ է։ Հնարավոր է նա ուշադիր չլսի քեզ, որովհետև անընդհատ ուրիշ տեղերում է ապրում, բայց ոչ էդ պահում։ Դրա համար ես ներում եմ քեզ, Սոս, որ երբեմն ինձ չես լսում ու ստիպված եմ լինում մի բանը քեզ 8 անգամ պատմել կամ տասն անգամ զանգահարում եմ, և հեռախոսդ չես վերցնում ու հետ չես զանգում, բայց ես քեզ ներում եմ, որովհետև հասկացել եմ քեզ։)

Հետաքրքիր բաներով կապվում եմ նրանց հետ:) Թատերական ինստիտուտ ընդունվելուց ես քաշեցի տոմս ու պիտի պատմեի իր պապիկի՝ Գուրգեն Ջանիբեկյանի մասին։ Ստացա 16, որն ամենաբարձր միավորն էր։ Իմ առաջին լրագրողական ռեպորտաժը եղել է նրա հոր՝ Կարեն Ջանիբեկյանի մասին, ու տենց լիքը բաներ կան… Մի քանի անգամ եղել է, հեռախոսը վերցրել եմ, որ զանգեմ Սոսին, զանգել է։ Մարդիկ խճանկարի են նման՝ կա՛մ իրար «հագնում» են, կա՛մ ոչ։ Մենք «հագել» ենք իրար, երբեմն «ջշ-ջշ-ջշ»-ով, ինչը նյարդայնացնում է ինձ, բայց «հագել» ենք։) Սոսի հետ շատ դժվար է, երբեմն անտանելի, սակայն հենց ինքը ցիտեց, ու համամիտ եմ իր հետ՝ կան մարդիկ ում հետ դժվար է, բայց առանց իրանց էլ է դժվար։ Ես իր անտանելիությունն էլ եմ սիրում, որովհետև ինքը լավ մարդ է։ Ես հաստատ կուզեմ, որ ինքը լինի իմ կյանքում։

Չեմ սիրում, երբ նա թերագնահատում է մարդուն, սիրում եմ, երբ մանրուքներ է նկատում, չեմ սիրում, երբ թևաթափ է լինում, սիրում եմ, երբ իր միտքը լինում է կառուցողական։ Ես իրեն շատ-շատ եմ սիրում, բայց անձնականի հետ կապված նման բան չկա ու չի կարող լինել, որովհետև մեզ համար իրար հետ լավ է միայն բաց տարածության մեջ ու օդում։ Որ պահին մենք կապվենք ինչ-որ բանով, մեր հարաբերությունները թե՛ որպես ընկերներ, թե՛ այլ առումներով փչանալու են։ Ես ուզում եմ՝ Սոսն իմ կյանքում լինի, ես՝ իր, բայց որպես ընկերներ, զրուցակիցներ, հոգու մարդ։

-Այսինքն՝ բացառո՞ւմ ես, որ մի օր հարաբերություններն անձնական կդառնան։

-Չի կարող նման բան լինել և չի լինի։

-Ամեն դեպքում, սիրահարվածություն կա՞։

– Չէ։ Ես իրեն շատ եմ սիրում, ինքը՝ ինձ, բայց որպես մարդ։ Մեզ հետաքրքիր է իրար հետ. երբեմն վիճում ենք, երբեմն ես իրեն վատ բաներ եմ ասում ու նեղանում։ Ինքն էլ ատում է, երբ ես իրենց նեղանոմ եմ ու էդպես էլ չի իմանում՝ ինչու։ Ասում է՝ դու ինքդ քեզ նեղանում ու բարիշում ես ինձնից, ու իրականում կա նման բան։

Շատ շնորհակալ եմ Սոսին նաև, որովհետև շատ ֆիլմերում, երբ դերասանուհի են փնտրում, ինքն իմ թեկնածությունն է առաջարում։

-Մի առիթով Սոսն ասաց, որ ինքն աղջիկ ընկերներ չունի, որովհետև հարաբերությունները չեն կարող մնալ ընկերական հարթությունում։ Այսինքն՝ դու կոտրե՞լ ես այդ կարծրատիպը։

-Դա կարող ես իրեն հարցնել։ Սիրով կկարդամ պատախանը։ Ես կարծում եմ՝ ինքն ունի աղջիկ ընկերներ։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս