Բաժիններ՝

Ռուբլու փոխարժեքը հատեց 10 դրամի սահմանագիծը. փոխարժեքները՝ մայիսի 13-ին

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մայիսի 13-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 482 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 029%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1.8 միլիոն դոլար։

Կանխիկ արտարժույթի շուկայում դրամն արժեզրկվել է է բոլոր արժույթների նկատմամբ։

Rate.am համակարգի տվյալներով՝ մայիսի 13-ի օրվա երկրորդ կեսին ամերիկյան արժույթը գնվում էր միջինը 480.05 դրամով (+ 0.61 դրամ), վաճառվում 484.19 դրամով (+ 0.71 դրամ):

Եվրոյի առքի միջին գինը 538.72 դրամ է (+ 2.52 դրամ), վաճառքինը՝ 548.7 դրամ (+ 2.29 դրամ)։

Ռուսական ռուբլին գնվում է միջինը 9.6 դրամով (+ 0.2 դրամ), վաճառվում՝ 10.04 դրամով (+ 0.16 դրամ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս