ԵՄ-ը, Թուրքմենստանը, Թուրքիան ու Ադրբեջանը գազային հարցերի քննարկման համար ստեղծում են աշխատանքային խումբ

Новости-Азербайджан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը, Թուրքմենստանը, Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են ստեղծել մշտական աշխատանքային խումբ՝ քննարկելու համար Կասպյան տարածաշրջանի գազը Եվրոպային մատակարարելու հարցը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը: Նրա խոսքերով՝ Ադրբեջանից այդ խմբի մեջ ընդգրկվելու են էներգետիկայի նախարարության, SOCAR ընկերության, ԱԳՆ-ի և հնարավոր է՝ արդարադատության նախարարության ներկայացուցիչները:

 

Նախարարը հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում Թուրքմենստանում անցկացվել է էներգետիկայի նախարարների մակարդակով քառակողմ ձևաչափով հանդիպում, որին ԵՄ-ից մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը:

Ալիևի խոսքերով՝ հանդիպման ժամանակ թուրքմենական կողմը հատուկ ընդգծել է «Անդրկասպյան» գազատարի կառուցման հանդեպ շահագրգռվածությունը և վերստին հայտարարել է, որ պատրաստ է Եվրոպային տարեկան մատակարարել 30 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն Կասպիցի իր սահմանից:

Տեսանյութեր

Լրահոս