Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է բանաձև ընդունել Ադրբեջանի վերաբերյալ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն Ադրբեջանին կոչ են արել բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել մինչև Եվրոպական խաղերի մեկնարկը: Այս մասին գործակալությանը հայտնել են Ստրասբուրգում նրա աղբյուրները:

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Գրադ Լամբսդորֆը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն իրենց երկրի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները՝ նախատեսված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրով:

Եվրոպական խորհրդարանը պատրաստվում է այս տարվա հունիսին կայանալիք հերթական նստաշրջանի ժամանակ բանաձև ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ:

Մինչ այդ եվրոպացի պատգամավորները պահանջում են ազատ արձակել կալանավորած լրագրողներին, իրավապաշտպաններին ու քաղաքական ակտիվիստներին, որոնք ընդգրկվել են քաղբանտարկյալների ցուցակում:

Տեսանյութեր

Լրահոս