Բաժիններ՝

Մերկելը դժգոհ է մինսկյան համաձայնագրերի իրագործման ընթացքից

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումների շարունակման մասին:

Մերկելն ընդգծել է, որ մինսկյան համաձայնագրերի իրագործումը չի գտնվում այն փուլում, որում որ պետք է գտնվեր: Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի ու Ուկրաինայի միջև հաստատվել են հիանալի հարաբերություններ.

«Կարող եմ վստահեցնել, որ երկկողմ հարաբերությունները գերազանց են: Դաշնային կառավարության կողմից մենք ձգտում ենք օգնել Ուկրաինայի տնտեսական վերափոխմանը»: Մերկելը հավելել է, որ երկու երկրների ղեկավարության միջև շատ ինտենսիվ ձևով իրականացվում է կարծիքների փոխանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս