Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն Աֆղանստանում գործարկում է «Ամուր գործընկերություն» ռազմա-քաղաքացիական ծրագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները որոշել են «Վճռական աջակցություն» առաքելության ավարտից հետո Աֆղանստանում պահպանել դաշինքի ներկայությունը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

Նա ընդգծել է, որ ի տարբերություն ներկայիս առաքելության՝ ապագայում ՆԱՏՕ-ի ներկայությունն իրականացվելու է գերազանցապես քաղաքացիական անձանց կողմից: Սթոլթենբերգը լրագրողներին հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Աֆղանստանում գործարկում ռազմա-քաղաքացիական նոր ծրագիր, որը ստացել է «Ամուր գործընկերություն» անվանումը.

«Այսօր մենք դրեցինք նոր ծրագրի սկիզբը: Դրա էությունը կայանում է նրանում, որ երկրում պահպանվում է ռազմական ներկայությունը, սակայն այն լինելու է ռազմա-քաղաքացիական, և որ դրանում առաջատար դերում են լինելու քաղաքացիական ներկայացուցիչները»:

Սթոլթենբերգը չի մանրամասնել, թե որքան զինվորական է մնալու Աֆղանստանում՝ փոխարենը հայտնելով, որ ամեն դեպքում նրանց թիվը կլինի ավելի քիչ՝ համեմատած ներկայիս թվակազմի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս