ԵՄ-ը ռազմավարական գործընկերության մասին առաջարկներ է ակնկալում Ադրբեջանից. Մալենա Մարդ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ ԵՄ-ն Ադրբեջանից առաջարկներ է ակնկալում ռազմավարական գործընկերության վերաբերյալ.

«ԵՄ-ի հանձնակատար Յոհաննես Հահնը պատասխանատու է եվրոպական հարևանության քաղաքականության համար: Ինչպես ընդգծել է Հահնը, մենք պետք է անհատական մոտեցում ցուցաբերենք «Արևելյան գործընկերության» ծրագրին մասնակից 6 երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ:

Դա կապված է այդ երկրների շահերի և ԵՄ-ի հետ աշխատելու ցանկության հետ: Հետաքրքիր կլինի Ռիգայի գագաթաժողովում իմանալ այդ վեց գործընկերների կարծիքը: ԵՄ-ը մեծապես շահագրգռված է Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնմամբ:

Ադրբեջանը ԵՄ-ի անդամ երկրների հետ ստորագրել է ռազմավարական երկկողմ համագործակցության մասին պայմանագիր: Ընդգծեմ նաև, որ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրվել է նաև էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր:

Դրա հետ կապված՝ մենք սպասում ենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին: Մենք պետք է դիտարկենք դրանք: Գլխավորն այն է, որ երկու կողմն էլ հասկանում են երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը»:

Տեսանյութեր

Լրահոս