Քերին պարզաբանել է, թե որն է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանման պատճառը
Europe Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին բացատրել է, թե ինչու է անհրաժեշտ պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Իր դիրքորոշումը նա ներկայացրել է Անթալիայում, ուր անցկացվում է ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների գագաթաժողովը:
Քերին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կնախընտրեին «սև ցուցակներ» չունենալը, սակայն անհրաժեշտ է պահպանելդրանք՝ Ուկրաինայի արևելքում խաղաղությունապահովելու համար, որին ձգտում են բոլոր կողմերը.
«ՆԱՏՕ-ի բոլոր անդամները համաձայն են, որ վրա է հասել առանցքային ժամանակ՝ գործելու համար: Ռուսաստանն ու անջատողականները պետք է պահպանեն մինսկյան համաձայնագրերը: Եկել է այնպիսի ժամանակ, որը կարող է օգնել հանգելու հակամարտության կարգավորմանը»: