Իրանն աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանը. Ռոուհանի
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը լիակատար աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանն ու հանդես է գալիս երկրի մասնատման դեմ:
Ռոուհանին այս մասին հայտարարել է Թեհրանում Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ռոուհանին վստահություն է հայտնել, որ Իրաքն օտարազգիներին թույլ չի տա որևէ որոշում կայացնել երկրի ապագայի վերաբերյալ:
Իրաքի նախագահը պաշտոնական եռօրյա այցով Թեհրան է ժամանել մայիսի 12-ին: