Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն անընդունելի է. Դավութօղլու
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, Անթալիայում բացելով ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների նիստը, անդրադարձել է Ղրիմի խնդրին:
Դավութօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն անընդունելի է, իսկ Ուկրաինան կարիք ունի անվտանգության ոլորտում էլ ավելի մեծ աջակցության.
«Ուկրաինայի ճգնաժամը ցույց տվեց, թե որքան փխրուն է Եվրոպայում կայունության ու անվտանգության շուրջ իրավիճակը: Պետք է աջակցել Ուկրաինային, որպեսզի նա կարողանա ավելի լավ ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը»:
Դրա հետ մեկտեղ Դավութօղլուն հայտարարել է, որ չպետք է մոռանալ նաև Ղրիմի բնակիչների մասին. «Ղրիմի ապօրինի բռնակցումը չի կարող ընդունելի լինել յուրաքանչյուր պարագայում: Ղրիմի թաթարների հետ շփումներ պահպանելը, նրանց աջակցելն ու նրանց մեկուսացումը կանխելը տվյալ իրավիճակում ունեն վճռորոշ նշանակություն»: