Թուրքմենստանը շատ է ցանկանում գազ մատակարարել Եվրոպային. Ալիև

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքմենստանը շահագրգռված է «Անդրկասպյան» գազատարի կառուցմամբ ու իր գազ Եվրոպա արտահանելով:

Այս մասին Caspian Energy Club-ի աջակցությամբ անցկացվող ադրբեջանական գործարար ֆորումի շրջանակներում հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը:

Նրա խոսքերով՝ ոչ վաղ անցյալում ԵՄ-ի նախաձեռնությամբ Թուրքմենստանում կազմակերպվել է էներգետիկայի նախարարների քառակողմ հանդիպում, որի ժամանակ էլ քննարկվել է տվյալ հարցը.

«Թուրքմենստանը շատ է շահագրգռված Եվրոպային գազ մատակարարելում: Սակայն դրա հետ կապված՝ կան նաև մի շարք հարցեր, որոնք դեռ չեն ստացել իրենց լուծումը: Հայտնի չէ, թե ով է կառուցելու «Անդրկասպյան» գազատարը»:

Ալիևի խոսքերով՝ Թուրքմենստանի պաշտոնատար անձանց հետո հանդիպումներում չի քննարկվել Թուրքմենստանի կողմից TANAP գազատարի բաժնետոմսեր գնելու հարցը:

Տեսանյութեր

Լրահոս