Դոնալդ Տուսկն ընդունել է Վրաստան այցելելու հրավերը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ընդունել է Թբիլիսի ու Բաթում այցելելու մասին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հրավերը:

Բրյուսելում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մարգվելաշվիլին հայտարարել է. «Ինձ համար պատիվ է իմ լավ ընկերոջը Վրաստանը հրավիրելը:

Մենք ձեզ սպասում ենք Թբիլիսիում և ոչ միայն Թբիլիսիում՝ ձեզ հետ կիսելու համար այն ողջ առաջընթացը, որին մեր երկրում հասել ենք մենք: Ես ուրախ եմ, որ դուք ընդունել եք այդ առաջարկը: Մենք Տուսկին ընդունելու ենք Թբիլիսիում ու Բաթումում»:

Տուսկն իր հերթին հայտարարել է, որ հաճույքով է ընդունել Վրաստան այցելելու հրավերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031