Բաժիններ՝

Քերին զգուշացրել է Պորոշենկոյին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Զրուցակիցները կենտրոնացել են Դոնբասում իրավիճակի ապաէսկալացմանն ուղղած հետագա քայլերի վրա: Բացի այդ, նրանք քննարկել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են՝ Մինսկյան պայմանավորվածությունների ամբողջական իրագործման համար:

ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայությունն իր հերթին հայտնել է, որ պետքարտուղար Ջոն Քերին Սոչիում անցկացրած բանակցությունների արդյունքներով խորը մտահոգություն է հայտնել Դոնբասում տիրող իրավիճակի կապակցությամբ: 

Դա մասնավորապես վերաբերվում է Շիրոկինոյում հրադադարի հաստատմանը: Քերիի խոսքերով՝ Պուտինն ու Լավրովը հաստատել են Մինսկյան պայմանավորվածություններն ամբողջովին իրագործված տեսնելու իրենց ցանկությունը:

Բացի այդ, Քերին Պորոշենկոյին զգուշացրել է զերծ մնալ մոտ ժամանակներս ռազմական գործողությունները վերսկսելուց: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Պորոշենկոն հայտարարել էր, թե Դոնեցկի օդանավակայանն ազատագրվելու և վերականգնվելու է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս