Բաժիններ՝

Իրանը սպառնում է պատերազմով, եթե հարձակման ենթարկվի Եմեն ուղևորվող իր նավը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պաերազմ կսկսի յուրաքանչյուր պետության դեմ, ով կհամարձակվի հարձակվել Եմենի համար հումանիտար օգնություն տանող իր նավի վրա: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մասուդ Ջազայերին.

«Իրանական Կարմիր մահիկի օգնությունը տեղափոխող նավի վրա հարձակումը պատերազմ կառաջացնի տարածաշրջանում: Եվ այդ կրակը չեն կարող հանգցնել կամ էլ վերցնել վերահսկողության տակ: ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան պետք է իմանան, որ իրանական զսպվածությունն ունի սահմաններ»:

Հումանիտար օգնությամբ իրանական նավը մայիսի 11-ին լքել է Բանդար Աբբաս նավահանգիստը և շարժվել է Կարմիր ծովում գտնվող եմենյան Խոդեյդա նավահանգիստ, որը գտնվում է Եմենի շիա ապստամբների վերահսկողության ներքո:

Իրանական Կարմիր մահիկը փորձում է Եմենին հումանիտար օգնություն հասցնել օդային ու ծովային ճանապարհներով, սակայն բախվում է Սաուդյան Արաբիայի կողմից Եմենն ամբողջապես շրջափակելու խնդրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս