Չինաստանը Բելառուսին կտրամադրի 7 միլիարդ դոլարի վարկ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բելառուսական ընկերություններն արտոնյալ պայմաններով Չինաստանից կստանան 3 միլիարդ դոլարի վարկ: Եվս 4 միլիարդ դոլար կհատկացվի բելառուսական բանկերին: Այս մասին հայտարարել է Բելառուսի էկոնոմիկայի նախարար Վլադիմիր Զինովսկին:
Նա հավելել է, որ Չինաստանն առաջիկա 3 տարում Բելառուսին կհատկացնի 128 միլիոն դոլարի տեխնիկական աջակցություն: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Չինաստանի նախագահի այցը Բելառուս ազդանշան է երկրի համար, որը պետք է օգտվի ընձեռված հնարավորությունից:
Լուկաշենկոյի խոսքերով՝ Սի Ծինփինի այցը վկայում է Բելառուսի ու Չինաստանի երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի մասին, որոնք հենված են բազմակողմ ռազմավարական գործընկերության վրա: