Բաժիններ՝

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարն այս շաբաթ կայցելի Ուկրաինա

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս շաբաթ Ուկրաինա կայցելի ԱՄՆ զինված ուժերի պատվիրակությունը, որը գլխավորելու է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար Ֆրեդերիկ Բեն Հոջեսը:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Վիկտորյա Կուշնիրը: Նրա խոսքերով՝ ամերիկյան պատվիրակությունն այցելելու է Ուկրաինայի Ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, ուր նախապատրաստվում են մոբիլիզացված զինծառայողները:

Կուշնիրի խոսքերով՝ մոտ ժամանակներս Ուկրաինա կայցելեն ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները և բրիտանական ուսումնական անձնակազմի պատվիրակությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031