Բաժիններ՝

Նեպալում գրանցվել է նոր ուժգին երկրաշարժ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նեպալում այսօր գրանցվել է 7.4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էվերեստ լեռան մոտ գտնվող Նամչե Բազար քաղաքից 68 կիլոմետր դեպի արևմուտք:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում, մարդիկ հապճեպ լքել են շինությունները: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Ապրիլի 25-ին Նեպալում գրանցվել էր 7.9 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 8000 մարդ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս